Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դիմում եմ ԱԺ պատգամավորներին:
Մի հատ արագ հավաքեք ձեզ, էս պահին կա փրկության միայն մեկ ճանապարհ: Անհապաղ հավաքում եք արտահերթ նիստ և ընտրում եք ժամանակավոր վարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նշանակելով արտահերթ ընտրությունների օրը: Նիկոլը պետք է րոպե առաջ գնա, նա այլևս անմեղսունակ է:
Ամբողջ աշխարհը այս պահին շոկի մեջ մեզ է նայում ու մտածում է՝ սրանք աբորիգեն են: Պարտությունն էլ պետք է արժանապատվորեն կրել: Հիմի նաև այն բեկորները, որոնք կարելի է փրկել դիվանագիտական ճակատում, դա էլ ենք տանուլ տալիս:
Ես հասկանում եմ՝ եթե վախենում եք ձեր ֆիզիկական անվտանգության համար, օնլայն արեք էտ անտեր ԱԺ նիստը, զումով արեք, ձեր սիրած ֆբ-յով քվեարկեք!!!
Բայց արեք, թռնել չկաաա!!! 2,5 տարի համբերել ենք, ասել եք՝ թողեք աշխատենք, թողել ենք, ասել եք վստահեք մեզ, վստահել եք: Կյանքում մի անգամ ճիշտ բան արեք: Սա ես ասում եմ բազմաթիվ մարդկանց կարծիքը:
Ու մի բան էլ, միակ մարդը, որը այս պահին այդ անասնագույն փաստաթղթից կարող է գլուխ հանել դիվանագիտական ճակատում, առաջին նախագահն է:
Հ.Գ. Որոշել էի տառ անգամ չգրել մինչև ամուսնուս վերադարձը, բայց հիմի տեսնում եմ, ոնց է ուզում զինվորին երկրորդ անգամ փուռը տալ, երկիրս էլ հետը»: