Մահը վրա է հասել գիշերը. Ջիգարխանյանը կյանքից հեռացել է

Կյանքի 86-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանը։ Մահը վրա է հասել գիշերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա անունը կրող թատրոնի ներկայացուցիչներին։

Վերջին տարիներին նա հաճախ է հոսպիտալացվել, խնդիրներ ուներ սրտանոթային համակարգի հետ։