Հայրիկիս զոհվելուց հետո ես մի պահ մտածում էի` հայրենիք էլ չունեմ, բայց… Օգտատիրոջ կարևոր գրառումը

{"subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1605010675432","source":"editor","origin":"unknown","source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1605010699046"}

Հերմինե Մաթևոսյանը գրել է.

Հայրիկիս զո հվելուց հետո ես մի պահ բթացել էի ցավից ու մտածում էի` ես հայրենիք էլ չունեմ։ Գիշերվա դեպքերը ինձ սթափեցրին։ Մարդի՛կ, մի պահ հանգստացեք, խորը շունչ քաշեք ու ֆիքսեք։

Պատերազմը ավարտվեց։ Ես ուրախ եմ , որ վարչապետը քաղաքական կամք ունեցավ եւ դրեց ավարտը։ Ուրախ եմ, որ նոր զո հեր չեն լինելու ։ Վատ ա , շատ վատ ա, որ կորցրինք Շուշին, ու դեռ շատ հարցեր կան։ Մենք էս պահին հուսահատված ենք ու շատ տխուր ։ Նորմալ ա՝ պարտվել ենք։ Պետք ա փնտրել պատճառները սառը գլխով ։

Մայրաքաղաքում չափազանց շատ տա կանքներ են վխտում։ Դրանց հարցերը պետք ա լուծվեն։ Վերջապես ու վերջնականապես։ Վե՛րջ թավիշին։ Քսան տարի երկիրը գռ փած ստահակները էլ երբեք իշխանության չեն գալու։ Սահմանը ամեն գնով պահող մեր եղբայրները վերադառնալու են, եւ մենք չենք կարող իրանց թեք վզերով նայել։

Իրանք հզոր տղաներ են ու իրանք կանգնած պայքարում էին մի քանի պետությունների գերհզոր բանակների դեմ , անսասան ու վստահ կանգնել են մեր սահմաններին, արել են առավելագույնը։
Մեր հերոս տղերքը պիտի զգան մեր բոլորի սերն ու հարգանքը իրանց հանդեպ։ Հայր , որդի, ամուսին, հարազատ կորցրած մարդիկ պիտի զգան մեր աջակցությունը։ Մենք պետք ա շունչ քաշենք ու առաջ գնանք ։

Դեպի հզոր ու երջանիկ Հայաստան։ Հստակ քայլերով։ Առանց վարանելու։ Դժվար ա լինելու, բայց անհնար չի ։ Պետք ա գտնել հզորանալու բանաձևը։ Չպառակտվեք, չընկճվեք, չդժգոհեք։ Մտածեք՝ անձնապես ինչ պետք ա անեք եւ արեք։
Եթե ես չեմ հուսահատվել , դո՛ւ իրավունք չունես։
Խաղաղություն: