Նոյեմբերի ութին լրանում է իմ որդու զոհվելու 40-րդ օրը. Հերոս Ալբերտ Հովհաննսիյանի հոր խնդրանքը

{"subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1604742812102","source":"editor","origin":"unknown","source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1604742831277"}

Հայտնի լուսանկարի հրե տանավոր, զո հված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի՛ հայրենակիցներ, Նոյեմբերի ութին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զո հվելու 40-րդ օրը:

Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ցանկանում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի: Խաղաղություն մեր երկրին ու #Հաղթելու ենք: