Հայկական բջջային հավելվածը կօգնի առաջին բուժօգնություն ցուցաբերել

Հայ ծրագրավորողները դեռ մինչև արցախյան այս պատերազմը հետաքրքիր հավելված են մշակել։ Այն սովորական քաղաքացիներին ծանոթացնում է առաջին օգնության հիմնական կանոններին։ Այս օրերին հավելվածը հատկապես օգտակար ու արդիական է։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան տեղեկացրեց, որ հավելվածը բավականին մատչելի է բացատրում, թե ինչպես անհրաժեշտ օգնության հասցնել։

«Իհարկե, վատ չէր լինի, որ մենք բոլորս համապատասխան դասընթացներ անցնեինք, բայց բոլորը չէ, որ այդքան ժամանակ ունեն։ Իսկ հավելվածն օգնում է կոնկրետ դեպքերում կողմնորոշվել և ցուցաբերել առաջին օգնությունը», – նշեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով ՝ հավելվածը շատ օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր այժմ գտնվում են մարտական գործողությունների գոտում։

armeniasputnik.am