Սեպտեմբերի քսանյոթից սկսած` Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռшզմական գործողություններ: Հանուն հայրենիքի ազատության` իրենց կյանք են նվիրել բազում արի հայորդիներ: Ձեզ ենք ցանկանում ներկայանցնել Արամ Պապյանին:
Այսօր զրուցել ենք Պապյանի կնոջ` Լիանա Մարգարյանի հետ: Ամուսնու մասին խոսելիս կինը թшխծոտ, սակայն մեծ հպարտութամբ պատմեց սիրելիի մասին: «Սյունեցի Արամ Հրաչիկի Պապյանի մասին անվերջ կարելի է պատել։ Այս պահին մեծ դժվարությամբ փորձեմ ներկայացնել մի մեծ սիրո պատմություն։
Նա ապրում էր Քաջարան քաղաքում եւ աշխատում էր ԶՊՄԿ-ում` սկզբից որպես վարպետ, ինժեներ, գլխավոր ինժեներ, այնույետև դարձավ կոմբինատի գլխավոր մեխանիկի տեղակալ։ Նրան ասում էին քայլող հանրագիտարան. չափազանց խելացի էր պարզապես, բազմակողմանի զարգացած և շատ համեստ մարդ էր, շատ հարգված էր բոլորի կողմից։ Նա և՛ դպրոցն էր գերազանց ավարտել, և՛ պոլիտեխնիկական
ինստիտուտի մաշ/ֆակը։ Ես Երևանից եմ և ճակատագրի բերումով մենք հանդիպեցինք Երևանում, 2008 թվականին, որի համար անչափ շնորհակալ եմ: Ամուսնացանք 2009թվականի հուլիսի 25-ին ։ Տեղափոխվեցինք Քաջարան քաղաք, քանզի աշխատանքը այստեղ էր, սակայն վեց տարի չարչարվելուց հետո ունեցանք մեր առաջնեկին` Հրաչին։ Նա աշխարհի ամենալավ և ամենաբարի ամուսինն էր ու հայրը։ Իմ կյանքը(քանի որ միմյանց էդպես էինք կանչում), 90-ականներին մասնակցել էր պш տերազմական գործողություններին` այդ ժամանակ որպես սպա։ Բայց այս չարաբաստիկ օրը` սեպտեմբերի 27-ին, շատ անհանգիստ էր` չքնեց, ինձ էլ քնից հանեց, ասեց` պш տերազմ ա։ Ես մի պահ բարկացա, ասացի դու 1 անգամ
արդեն մասնակցել ես, մենք չորս տարեկան որդի ունենք խնդրում եմ մի գնա, քանի որ լավ էի ճանաչում իրեն, ինքը շատ հայրենասեր էր։ Մի պահ բարկացա, սակայն իր խոսքը ինձ համար անվիճարկելի էր։ Հրաչիս հետ շատ կապված էր, լացում էր шղեկ տուր, ես թш խանձագին խնդրում էի, որ չգնար, սակայն ոչինչ հաշվի չառնելով` 27-ից արդեն Նախիջեւանի դիրքերում էր։ Իսկ հոկտեմբերի 14-ից կամավոր մեկնեց Արցախ առш ջնագիծ` որպես
հրամանատար լեյտենանտի կոչումով։ Ես այդժամ նորից խնդրեցի, որ հետ գար, քանզի ուներ առողջական խնդիրներ, չնայած թաքցրել էր ամենքից, ասաց Կյանքս դու գիտես իմ խիղճը, ես չեմ կարող հանգիստ քնել, երբ քսան տարեկսն տղաները ռш զմաճակատում են: Ես կյանքս լավ-վատ ապրել եմ, հաստատ հետ եմ գալու մինչև պատերազմի ավարտը։ Դա ինձ ասաց մա հվան օրը, և ես ոչինչ չասացի։ Նա այն մարդն էր, ով լինելով տան եկամտի
աղբյուրը, թողնելով 4 տարեկան որդուն` կյանքը դրեց զո հասեղանին: Ավաղ… 18-ին ես այդ գույժը լսեցի, զп հվել է լեյտենանտ Արամը` մшր տական առաջադրանքներն կատարելու պահին։ Արամիս երբեմն ասում էի` դու կարծես երկնքից իջած լինես, ախր մարդ էդքան լավը, հարգալից, այդքան խելոք չի կարող լինել։ Արցունքներս խեղդելով եմ մի կերպ պատմում, երբ յուրաքանչյուր օր տղաս հարցնում է` երբ է իմ պապան գալու,
շատ դժվար է։ Մենք միասին վայելեցինք կյանքը ընդամենը տասնմեկ տարի։ Իմ Արամը ինձ համար ողջ է , նա 47 տարեկանում անմш-հացավ։ Ողջ մարզն է սգում Արամի համար, ինչպես նաև Երևանը: Մեր Արամը շատ ափսոս, այդքան խելոք մարդը պետք կլիներ թիկունքում։ Նրա որոշումը պարզապես բեկման ենթակա չէր, գուցե դա էր իր ճակատագիրը…»,— հավելեց Արամի այրին:
աղբյուրն՝ այստեղ