Նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է՝ մեր երկրում նույն եղանակն է․ Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Ժողովորդ, դուք նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է մեր երկրում նույն եղանակն է։ Նույն ջերմաստիճանը, նույն երկնքի ֆոնը և առաջիկայում դեռ որևէ փոփոխություն չի սպասվում։ Այսքան արևոտ և միևնույն ժամանակ այսքան մռայլ հոկտեմբեր․․․․»։