Այսօր Հրթիռահրետանային զորքերի օրն է

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հրթիռահրետանավորներին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Այսօր պատերազմի աստվածների՝ Հրթիռահրետանային զորքերի օրն է:Շնորհավորում եմ մեր քաջ ու արհեստավարժ հրետանավորներին, որոնք թուրք-ադրբեջանահաբեկչական ագրեսիան հետ մղելու ընթացքում դիպուկ հարվածներով ոչնչացնում են թշնամուն և բազում հերոսություններ գործում:Կեցցե՛ հայոց բանակը»։