Արցախում զոհված 19-ամյա Նարեկը տան միակ տղան էր, մեկ ամիս առաջ էր զորակոչվել

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 19-ամյա Նարեկ Սարգսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, տան միակ տղան, ունի 2 քույր: 168.am-ը փորձեց զրուցել  Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ, որպեսզի Նարեկի մասին նյութ պատրաստենք, փոխարենը՝ համայնքի ղեկավարն ինքն առաջարկեց մտքերը շարադրել, թղթին հանձնել և հենց այդպես տրամադրել մեզ:

Նարեկի մասին պատմությունն Անդրանիկ Պապիկյանը վերնագրել է՝ «Անկեղծ մի պատմություն»: 168.am-ը չմերժեց համայնքի ղեկավարի խնդրանքը:

««Երանի չճանաչեի»… Ուղղակի կամ պարզապես ես շատ լավ ճանաչում էի Նարեկ Հարությունի Սարգսյանին: Նարեկի հայրական պապը՝ Համլետ Կառլենի Սարգսյանը, և ես նույն դասարանում էինք սովորում, երգելու շնորհ ուներ, երգում էր՝ դասարանում, դպրոցում:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում