«Լսե՛ք ինձ. մեր կողմից են Աստված ու Բարին, մենք առյուծի սրտերով ենք լույս աշխարհ գալիս». հայազգի դիմահարդար Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար, ինտերնետային աստղ Հրուշ Աճեմյանը հերթական անգամ գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ աջակցելով իր հայրենիքին.

«Լսե՛ք իմ ճիչը։ Ես հայի սերունդ եմ և օրհնված եմ Քրիստոսի կողմից։ Հայերն առաջին ժողովուրդն են եղել, որոնք ընդունել են Հիսուս Քրիստոսին՝ որպես Փրկչի։ Մենք բոլորս ցավում ենք մեր զոհերի համար, բայց լսե՛ք ինձ. մեր կողմից են Աստված ու Բարին։ Մենք առյուծի սրտերով ենք լույս աշխարհ գալիս։ Մենք կանցնենք այս ամենի միջով, կհաղթահարենք բոլոր փոձությունները, որոնք սատանան է մեզ ուղարկում»։