6 տարեկան երեխա է սպանվել

Վեց տարեկան երեխան հրազենային վնասվածք է ստացել ստամոքսի շրջանում քաղաքային ոստիկանության եւ հանցագործի միջև փոխհրաձգության ժամանակ, որը տեղի է ունեցել Տիխուանա քաղաքում գտնվող նրա տան մոտ, մահն արձանագրել են տեղական կլինիկայի բժիշկները:  

Միջազգային լրատվակններիի տեղեկությունը փոխանցում է News.am-ը: «Երբ կրակոցները լսեցի, դուրս վազեցի բակ եւ տեսա, թե ինչպես է որդիս պառկած այնտեղ. նա այնտեղ խաղում էր իր կրտսեր եղբոր հետ, երբ ես շրջեցի նրան եւ տեսա, որ նա վիրավոր է»,- Uniradio Informa-ին ասել է երեխայի մայրը’ Մոնիկա Կառասկոն:

freenews.am