«Պոպոքը սնունդ չի». քաղաքացին տուգանվել է ուտելիս դիմակ չկրելու համար

Ֆեյսբուքյան օգտատերերից Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը նրան տուգանել է դիմակ չկրելու համար: Տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացին այդ պահին ընկույզ ուտելիս է եղել, իսկ ոստիկանը պնդում է, որ «պոպոքը սնունդ չի»։ համարվում:

«Պարետը ասել է, որ միայն սնվելիս հանել շնչադիմակը: Իսկ պոպոքը սնունդ չի: Դուք կբողոքարկեք, ձեզ կասեն՝ պոպոքը ինչ ա»,-օգտատիրոջ հարցադրումներին անդրադառնալիս ասում է ոստիկանը:

աղբյուրը՝ shantnews.am