«Այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվս մի ՍՈՒՏ

Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում:

Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:

Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։

Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ»: