Գևորգ Գորգիսյանը դիմել է վարչապետին դիմակ չկրելու համար սահմանված տուգանքների հարցով

Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն օգոստոսի 26-ին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված  տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում:

Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում: