«30 տարի երկիր ենք կառուցել, էս խոզերը եկել ու կոխկրտում են ամեն ինչ». Շահե Աճեմյան

Շահե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «#STOP_NIKOL_2020. ՄԵՐ ՍԱՐԵՐԸ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ! Աշխարհում ջրհեղեղ լինի, Հայաստանը՝ կղզի է վերածննդի: Հայը անմահ է, նոր մարդկություն վերարտադրող: Մեր բարձր սարերից մենք ավելի մոտ ենք Աստծուն և Աստված ավելի մոտ է մեզ, քան որևե մեկ ազգության…Աշխարհը շուռ էլ գա, Հայաստանը հավերժ կմնա որպես Արարչի առաջին տուն-իջևան: Կեցցե՛ անմահությունը հայոց ազգի ու Հայրենիքի! #STOP_NIKOL_2020

Իսկ ավելի վաղ նա գրել է. «Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարեւոր դիտարկում։

1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու երկրի ներսում դա մի ձեւ դեռ աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր։ Որովհետեւ միջազգային հարթակներում պոպուլիզմդ վերածվում է ինֆանտիլիզմի։

2. Արցախյան բանակցային գործընթացում ինչու՞ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե 2 տարի անց պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք։

3. Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես»։

Դիտեք նաև տեսանյութը.

hay-tv.info