«Բոլոր ոլորտներում ցույցեր են, բայց դրանք համարում եմ տնային ցույցեր». Գալուստ Սահակյան

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այսօր այցելել է արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին:

«Հացադուլը ծայրահեղ քայլ է, բայց յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ այս պահին ինչպես պետք է գերագնահատի երևույթները, ինքն այդպես է գնահատել և պայքարում է կոնվենցիաների դեմ, որը, կարծում եմ, մեր ազգի համար թշնամություն առաջացնող պրոցեսներ է սկսում…:

Բոլոր ոլորտներում ցույցեր են, բայց դրանք համարում եմ տնային ցույցեր, որովհետև գյուղն իր ջուրն է ուզում, մյուս գյուղն իր մսացուն է ուզում վաճառի, մյուս գյուղերն իրենց գյուղատնտեսությունն են ուզում: Ես կուզեի, որ ժողովուրդը մտածեր իր ապագա երեխաների հետագա ճակատագրի մասին, հենց ժողովուրդը կարողացավ այդ աստիճան մտածումներ ունենալ, գտնում եմ, որ ավելի խաղաղ պայմաններում կլինենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սահակյանը:

Աղբյուրը՝ asekose.am