Եթե մեր համար Նիկոլի հայերեն լեզվով կռուտիտները հասկանալի են, ապա դրսի լսարանի համար խայտառակագույն անգլերենով կռուտիտները ծիծաղելի են․ Նարեկ Սամսոնյան

Կլինի՞՝ էդ մարդու հետ կա՛մ մեկդ նորմալ անգլերեն պարապեք, կա՛մ էլ իրան ուղղակի արգելեք խոսել անգլերեն: Hard Talk-ի հարցազրույցը ոչ միայն դժվար էր լսել, այլև դժվար էր հասկանալ, ու ընդհանրապես, եթե մեզ համար Նիկոլի հայերեն լեզվով կռուտիտները հասկանալի են, ապա դրսի լսարանի համար խայտառակագույն անգլերենով կռուտիտները ծիծաղելի են: Ոչ մի հարցի պատասխանից պարզ չէր, թե էս մարդն ինչ ա ուզում ասել, Վրաստանի համեմատության ժամանակ ասում ա․ «Դեռ ժամանակը ցույց կտա»։ Ի՞նչ ցույց կտա, ցույց կտա, թե ինչ աստիճանի անպիտանների հավաքածո՞ւ եք, թե՞ ցույց կտա, թե ինչ հոդվածով եք դատվելու դու ու Վոզի տղեն:

Կարճ ասած՝ աբսուրդ ու ամոթալի հարցազրույց մեր բոլորիս երկրի առաջին դեմքի կողմից, իսկ Արցախի մասով թերևս լռենք…

Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/samsonyan.narek/posts/3414158261980641