Կեցցե այն Հայաստանը, որ Թավիշն է բերել

Բանաստեղծ Դավիթ Մշեցին ֆեյսբուքյան իր էում գրել է

«Կեցցե այն Հայաստանը, որտեղ էն մարդիկ, որոնք ըստ Նիկոլի պիտի ցմահ դատվեին, ազատության մեջ են, բայց Սասնա Ծռերին դատում են։Հիմա մանրամասնեմՆիկոլն ասում էր, որ Ապրիլյան քառօրյան պայմանավորված է եղել․ այսինքն հարյուրից ավել հերոսների դավադրաբար մահվան գիրկն ենք ուղարկել, գումարած 800 հա տարածք։Սա այլ ինչ չէ, քան պետական դավաճանություն, որի համար առնվազը տասնյակ մարդիկ՝ Սերժի գլխավորությամբ պիտի գնդակահարվեին, կամ գոնե ցմահ դատվեին։Բայց էդ գործով ոչ մի ձերբակալված անգամ չկա, ու վստահ եմ՝ չի էլ լինելւ։Հիշենք Նիկոլի ելույթը Աժ-ում Լիսկայի մասով, ըստ որի Լիսկան մարդասպան է ու քրեական տարր, հետևապես պիտի փտեր բանտում։ Ո՞ւր է հիմա Լսկան։Ըստ Նիկոլի ու բոլորիս, նախկին ռեժիմը՝ իր քրեաօլիգարխիկ տարրերով հանդերձ շուրջ քսան տարի թալանել ու ոչնչացրել է երկիրը, հետևապես բոլորը անխտիր պիտի պատասխան տաին, բայց մինչ օրս էդ բոլորը կայֆերի մեջ են ու վստահ եմ՝ միշտ են կայֆերի մեջ լինելու։Նիկոլը, արդեն վարչապետ եղած ժամանակ հրապարակավ հայտարարեց, որ Մարտի մեկի գործը 100 տոկոսով բացահայտված է, հետևապես բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։ Բայց Մարտի 1-ը ոչ միայն գոնե մասնակի բացահայտված չէ, այլ վստահ եմ ՝ Նիկոլի օրոք անգամ բացահայտվելու աղերս չի ունենալու։Ու սենց հազարավոր փաստեր, որոնց հիման վրա Նիկոլին բերեցինք իշխանության, որ արդարություը վերականգնվի։Բայց փոխարենը Նիկոլի թավիշը առայժմ միայն զորում է Սարժի սկսած դատական գործը ավարտին հասցնելու ՝ Սասնա Ծռերի մասով։ Էն մարդկանց , որ ճարահատյալ, օգտվելով ապստամբելու իրենց սրբազան իրավունքից, սեփական կյանքը մի կողմ դնելով, զենք վերցրեցին Սերժի ռեժիմի դեմ։Եվ ուրեմն, ”փա՜ռք” Նիկոլին ու Թավիշին, ”փա՜ռք” Նոր Հայաստանին ու իր արդարադատությանը, փա՜ռք հավիտյանս հավիտենից՝ Ամեն։Էսքան բան »