Դպրոցներում նոր առարկա կդասավանդվի

Կրթության, գիտության, մշակույթի և սոպրատի նախարարությունից iPress.am-ը տեղեկանում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 5-6-րդ դասարաններում նոր առարկա է դասավանդվելու։

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից և սոցիալական ու բնական միջավայրից:

Դասընթացի շրջանակում ուսումնասիրվելու են աշխարհն ու տարբեր քաղաքակրթություններից ստացած ժառանգությունն ու դրանց ազդեցությունը մեր օրերի վրա:

Առարկան դասավանդվելու է 5-6-րդ դասարաններում՝ որպես հասարակագիտական առարկաների հիմք:

Առարկան կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.

1. Անհատ

2. Ինքնություն

3. Հասարակություն

4. Արժեք «Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները՝

1.հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն (հասկացությունն առարկայի հիմքում ընկած գաղափարներն են, որոնք չունեն ժամանակի, տարածության և մշակութային սահմանափակումներ),

2.հմտություններ՝

✔սովորողի ուսումնական հմտությունների զարգացում՝ քննադատական, վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողություն,

✔հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում,

✔ինքնակազմակերպման հմտություն: 3. ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն,

4. տարբերակված ուսումնառություն, 5. իրական կյանքին առնչվող և խնդրահարույց հարցերի հետազոտման վրա հիմնված ուսումնառություն:

Աղբյուրը՝ ipress.am