Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ իրեն լավ է զգում:

Աշոտ Զաքարյանը հավելեց, որ վարակի ախտանշաններից ունի միայն ջերմություն:

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպքորոնցից 32616-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտՎերջին 24 ժամում արվել է 340 թեստավորումիսկ ընդհանուր առմամբ` 176354 թեստավորումԸնդհանուր առմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 796 դեպքԱրձանագրվել է նաև մահվան 228 դեպքերբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակսակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: