«Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր

Aysor.am-ը գրում է.

Վաղ առավոտից համացանցում բազմաթիվ ցավակցական գրառումներ են հրապարակվում՝ ուղղված օգոստոսի 9-ին ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած երիտասարդ ընտանիքին: Ընտանիքի մայրը 37-ամյա Թամարա Մարությանն է՝ դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի կրտսեր դուստրը, ով աշխատում էր Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես խմբավար:

«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ… Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք: Լույսերի մեջ տեղափոխվեք (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)», – ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը՝ կից հրապարակելով գործընկերուհու աշխատանքային լուսանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ