Դու պատերազմ չես հաղթել, այլ հաղթողների սպանություններն ես կազմակերպել

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հինգ նախադասության մեջ հինգ սուտ։ Դու Ղարաբաղի առաջին նախագահը չես, առաջին նախագահը Արթուր Մկրտչյանն էր, ում դու քո բանդայի հետ սպանել ես։ Դու ՀՀ երկրորդ նախագահը չես՝ դու պետական հեղաշրջման արդյունքում զավթեցիր իշխանությունը, հետն էլ Սահմանադրությունը խախտելով։ Դու հինգ անգամ տնտեսական ա՞ճ ես ապահովել, թե՞ հինգ միլիարդ պետբյուջեից թալանել և կղզիներ ու հանքեր առար արտերկրում մեզնից գողшցած փողերով։

Դու պատերա՞զմ ես հաղթել, թե՞ հшղթողների սպանություններն ես կազմակերպել, մեկ առ մեկ, քո չեկիստական մարդասպաններով ու դավաճաններով։ Դու ոչ մի տեղ չե՞ս փախչելու։ Իսկ ու՞ր կարող ես փախչել, եթե քեզ քո կողմից թալանված ու վաճառված պետությունն է աշխարհով մեկ հետախուզելու։ Եվ երբ քո շեֆ Պուծինն էլ է քեզնից հրաժարվել։ Եվ ի՜նչ խորհրդանշական է, որ քո այս պաթետիկ սուտն ու անսպառ թnւյնը հենց Գեղամի միջոցով է թափվում, «Երկրի» եթերով։ Կատարյալ դուետ»։