Կինը հղի է․ այսօր զոհված Աշոտ Միքայելյանը շուտով պետք է հայր դառնար (լուսանկարներ)

Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աշոտն ու կինը`Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային։

Աշոտ Միքայելյանն ավագ եղբայր ունի, որը նույնպես զինվորական է։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրն՝ այստեղ