«Թեւաթափ եղա, պա՛պ». Մահացել է Նիկոլայ Եղիազարյանի հայրը

Դերասան Նիկոլայ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւորդների հետ կիսվել է ցավալի լուրով. կյանքից հեռացել է նրա հայրը:

«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ՝ բառի ամենախոր իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն այդ մտքից։ Թեւաթափ եղա, պա՛պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է՝ ձայն տամ, կգաս, թվում է՝ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…»,-գրել է դերասանը: