Եթե տեսնեմ մերոնք 10 հոգով ադրբեջանցի են ծեծում,անկեղծ ասեմ,կպաշտպանեմ ծեծվողին.Պետրոս Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե ես տեսնեմ մերոնք տասը հոգով ադրբեջանցի են ծեծում,անկեղծ ասեմ,կպաշտպանեմ ծեծվողին։

Էմոցիոնալ հասկանում եմ,ում ձեռքերը քոր չեն գալիս,երեկվա մեր հայրենակցի վրա ոհմակային հարձակումից։

Բայց նույնը անելով `նմանվում ենք իրանց,ջնջում էն տարբերությունը `ինչի համար պայքարում ենք։

Իրենք մեզ ատում են ,մենք `ոչ։

Մենք արդեն հաղթել ենք։

Ու լիուբոլ կերան։