Ե՞րբ կվերսկսվեն դասերը բուհերում ու դպրոցներում

Hraparak.am-ը գրում է․

Մայիսի 30-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ հակահամաճարակային կանոնները պահելու դեպքում սեպտեմբերից դպրոցներում դասերը կարող են վերսկսել․

«Բոլոր հնարավորությունն ունենք սկսելու դասերը, և դա մեր շատ մեծ ցանկությունն է, որովհետև հեռավար կրթությունը որքան էլ որ հաջող կազմակերպենք, բայց ունի իր նաև բացասական կողմերը, մասնավորապես, սոցիալականացման խնդիրը», — հայտարարեց Հարությունյանը:

Այսօր, սակայն, նախարարը, կարծես թե, բավականաչափ լավատեսորեն տրամադրված չէ․ նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք սեպտեմբերից դասերը դպրոցներում ու համալսարաններում վերսկսելո՞ւ են, կա՞ վերջնական որոշում, պատասխանեցին՝

«Հիմա դեռ քննարկվում է պարետատան հետ, նոր բան չկա, կհայտնենք»։

Հարցրինք նաև՝ ճի՞շտ են շրջանառվող այն տեղեկությունները, որ համալսարաններում դասերը կարող են փետրվար ամսից բացվել․

«Նման որոշում չկա»,- պատասխանեցին նախարարությունից։