Ազգային ժողովի պատգամավորները միաձայն՝ 89 կողմ քվեներով հաստատեցին կառավարության առաջարկած նախագիծը՝ բուհական ընդունելության քննությունների մասով։ Այն վերաբերում է ոչ միայն այս տարվա կորոնավիրուսային արտակարգ դրությանը, այլև առհասարակ արտակարգ և ռազմական դրություններին։
Դրա համաձայն՝ կառավարությունը այդպիսի դեպքերում կարող է որոշել, որ այս կամ այն մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար կարելի է քննությունների քանակը նվազեցնել։ Այս տարվա վերաբերյալ կառավարությունն արդեն հայտնել է, որ ամեն մասնագիտության համար 1 քննություն անհրաժեշտ կլինի։
Իսկ այլ առարկաների վերաբերյալ գիտելիքները, ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, կստուգվեն դպրոցական ատեստատների գնահատականներով։
Աղբյուրը՝ shantnews.am