Ինչ էլ որ մենք անենք, ամեն օր արձանագրված վարակվածների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է. Արսեն Թորոսյան

Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք: Այս մասին փողոցում դիմակներ բաժանելու ընթացքում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ այս պահին իրենց առջև երկու խնդիր է դրված՝ վարակվածների թվերի իջեցում և պացիենտների տեղավորում:

«Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք: Եթե ունենում ենք 500 արձանագրված նոր դեպք, 7-8 մահ ենք ունենալու, ինչը ողբերգություն է: Չպետք է առողջապահական կարողություններին  նայենք միայն, այլ պետք է հետևենք կանոններին՝ խնջույքների, սգո արարաողութունների չմասնակցենք: Հիմնական տարածման վայրը աշխատավայրերն են, բանկերը և միջոցառումները»:

Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց հիմնականում բժշկական դիմակներ օգտագործել, կտորե դիմակ կրել միայն այն ժամանակ, երբ բժշկական դիմակ չկա:

tert.am