ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ։ Առողջ եղեք»,- գրել է Էնֆիաջյանը։