Հայտնի է՝ ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի ազատման գրավը

Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով․ հունիսի 19-ին Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամի գրավի դիմաց։

Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու «պատրաստակամություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում»։

Ռուսաստանյան RBC գործակալությունը պարզել է գործարարների անունները, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Նրանք են՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, գործարար Գենադի Ստեփանյանը, ինչպես նաև «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան: Ռոբերտ Քոչարյանը մտնում է ընկերության տնօրենների խորհրդի մեջ։

Աղբյուրը՝ civilnet.am