Ջեռուցման կաթսայի գովազդը կռվախնձոր է դարձել երկու խոշոր ընկերությունների միջև: Մեզ հայտնի դարձավ ՏՄՊՊՀ-ի մի խնդրահարույց որոշման մասին և մանրամասները ճշտելու համար կապ հաստատեցինք «Դոմուս» խանութների ցանցի առևտրային տնօրենի հետ, որը ներկայացրեց իրենց տեսակետը՝ նախորդ տարի դեկտեմբերին ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, բողոքելով «Իմեքս գրուպի»՝ նույն ինքը «ԻԴԵԱԼ» խանութների ցանցի անբարեխիղճ գովազդային արշավների կապակցությամբ:Մասնավորապես բազում տարիներ այդ ընկերությունը գովազդում է իր «BAXI» ջեռուցման կաթսաները, որպես ԱՄԵՆԱանվտանգ, ինչով մոլորեցում է առաջացնում սպառողների մոտ և վնասում շատ այլ ձեռուցման կաթսաների վաճառքով զբաղվող ընկերությունների։Մեր բողոքում խնդրել էինք ՏՄՊՊՀ-ին ուշադրություն դարձնել «Իմեքս Գրուպ»-ի այն գովազդային արշավներին,որտեղ գովազդվում էր BAXI կաթսա 40% զեղչով, բայց իրականում այդ զեղչը չէր տրամադրվում, կամ տրամադրվում էր ամբողջ բնակարանի ջեռուցումը գնելու դեպքում։ «ՏՄՊՊՀ-ն գործն ընդունեց քննության: 10 օր անց, սակայն, «Իմեքս գրուպը» մեր դեմ հակընդդեմ բողոք ներկայացրեց, առ այն,որ մեր ընկերության «ARISTON» ջեռուցման կաթսաների գովազդը պարունակում է իբրև թե անբարեխիղճ մրցակցության տարրեր։ Խոսքը ընդհամենը մի քանի օր մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված մի հրապարակման մասին է, որտեղ նշվել է, որ «ARISTON» կաթսան մի մաս ունի իր մեջ, որը չի փչանում»,- մանրամասնեց ընկերության տնօրենը:Դե իհարկե, գույները խտացնելու համար էլի մի քանի դրվագ էին մեզ մեղսագրում,որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Գործը քննելուց հետո ՏՄՊՊՀ-ն նախազգուշացում է տվել «Իմեքս գրուպին», որն ի դեպ, ընդունել է իր կողմից թույլ տրված սխալները, իսկ մեր ընկերությանը տուգանել 5 մլն դրամով: Սակայն մեր ընկերությունը չի ընդունում, որ կատարել է անբարեխիղճ մրցակցության գործողություններ,իսկ հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումները ընդամենը բացթողումներ են, որոնց համար անարդար է տուգանք նշանակելը։ Ավելին՝ ընկերությունն առաջին հերթին մտածում է իր բարի համբավի մասին, որը ՏՄՊՊՀ-ի որոշումը դնում է կասկածի տակ և միայն հետո ֆինանսական կողմը։ Նախազգուշացման արդյունքում «Իմեքս գրուպն» իր գովազդներից «ամենա» բառը հանել է՝ թողնելով միայն անվտանգ կաթսա արտահայտությունը: «Հարցը տուգանքը չէ, այլ այն, որ ՏՄՊՊՀ-ն կողմնակալ մոտեցում է ցույց տալիս: «Իդեալը» բազում տարիներ նույն գովազդն է անում, մոլորեցնելով մարդկանց,որ իրենց կաթսաներն ԱՄԵՆԱանվտանգն են։Պատկերացնում եք չէ՞, թե ջեռուցման կաթսայի գնորդի համար որքան կարևոր է դրա անվտանգությունը։ Այդ ամենի համար նախազգուշացում է ստանում, իսկ 3 օրով գովազդ անողին՝ տուգանում: Մհեր Միրզախանյանին ավելի շատ անհանգստացնում է ընկերության համբավը: Համաձայն չլինելով ՏՄՊՊՀ-ի որոշման հետ՝ այն բողոքարկել են: «ՏՄՊՊՀ-ն երկակի ստանդարտներ է կիրառում: Մինչև վարչական դատարան գնալու ենք: Չի կարելի հետհեղափոխական Հայաստանում երկակի ստանդարտներ կիրառել: Մենք բողոքում ենք, հետո՝ իրենք: Թող բողոքեն, խնդիր չկա: ՏՄՊՊՀ-ն ասաց, որ իրենք անբարեխիղճ են, բայց նրանց միայն նախազգուշացում տվեց, մեզ էլ տուգանեց արտակարգ դրության ժամանակ: Այն դեպքում, երբ պարետի որոշմամբ փակ ենք եղել »,- նշեց ընկերության տնօրենը:Աղբյուրը ՝ freenews.am