Էս 30 տարվա մեջ նախորդ 3 նախագահների 6 երեխեքից ոչ մեկը սենց անզուսպ ու սանձարձակ չէր պահել իրեն

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլին ասեք՝ էն երեխուն ուղարկի տուն, հեռախոսն էլ ձեռից առնի։ Վիճակը լարվում ա, հազար տիպի մարդ կա, պատահաբար մի բան կասեն, հետո կսկսվեն մեր «ազգային» նկարագիրը հիշեցնել, թե բա՝ երեխեքին մի խառնեք։ Առաջինն էդ «երեխեքի» հերերն ու մերերը թող դրանց սանձերը քաշեն ու տիրություն անեն։ Էս 30 տարվա մեջ նախորդ 3 նախագահների 6 երեխեքից ոչ մեկը սենց անզուսպ ու սանձարձակ չէր պահել իրեն։ Եթե հերդ մնացել ա քո «պաշտպանության» հույսին, ավելի լավ ա՝ գնա, մի հատ խոր փոս գտնի, կամաց-կամաց հողը տա վրեն։ Էս էր իսկական «աննախադեպը»»։