ՀՀ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել.ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.
«Մերի, Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞:
Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:
Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում:
Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»: