Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի տարեկան հայտարարագիրը։ ArenaNews.am կայքը ներկայացնում է, թե ինչ է հայտարարագրել վարչապետի տիկինը։
Ըստ այդմ՝ Աննա Հակոբյանը ներկայացրել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Ինչ վերաբերում է շարժական գույքին, վերջինս հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի 3 միջոց՝ RENAULT, NISSAN և VAZ։
Վարչապետի տիկնոջ բանկային հաշվին եղել է 904 հազար 863 դրամ և 182 դոլար գումար է եղել, կանխիկ՝ 1000 դոլար։