ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հայտնում են, որ հաշվի առնելով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները՝ խմբակցությունը դիմում է ուղարկել ՀՀ պարետին, որպեսզի պարզի որոշ մանրամասներ որոշ հարցադրումների վերաբերյալ.
1. Համավարակի դեմ պայքարի գործընթացն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, միջազգային կառույցներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն ֆինանսական աջակցություն է ստացել, Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին որքա՞ն գումար է փոխանցվել և ի՞նչ նպատակներով է ծախսվել
2. Որքան գումար է հատկացվե՞լ մեկուսացման համար նախատեսված հյուրանոցներին և մեկուսացման գործընթացի կազմակերպիչներից յուրաքանչյուրին՝ ամսական կտրվածքով:
3. Միջին հաշվարկով պետությունը որքա՞ն գումար է ծախսում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր պացիենտի բուժման համար: