««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետևանքներ ունենալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար:
Նախ նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ։ Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք էր հանդիսացել հանցակազմի բացակայությունը։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գործի կարճման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ սկսվել է շատ ավելի շուտ, քան դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ: Այսինքն՝ իրենք պետք է դիմեին ԲԴԽ, ապա նոր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեին, ինչը, սակայն, չի արվել:
Այս ամենից հետո դատական համակարգում քննարկում են, որ այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Եվ եթե պարզվի, որ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը սկսել են ավելի շուտ, քան դիմել են ԲԴԽ, ապա այս ամենի պատասխանատվությունը կրելու է հենց Դավթյանը: Եվ հիմա բոլորը շունչը պահած սպասում են հետագա զարգացումներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։