Երևանի ՃՈ նախկին պետ, ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ Արսեն Արշակյանը գրել է.
«Նայելով անհասկանալի պաշտոն կամ, չգիտես ինչու, իրեն ազգին դիմակ կրելու հսկողությունը վրեն վերցրած, կամ երևի հանձնարարություն ստացած Դանիել Իոաննիսյանի կողմից դրսևորած վարքագիծը գնդապետ Շիրինյանի նկատմամբ, անկեղծ ասաց, ապշած եմ, որից հետո գրառում է անում, նշելով «նախկին գնդապետ»։ Սույն պարոնը, որ գոնե բանակից, ուսադիրներից, դրանց հասնելու դառը ճանապարհի գոնե կեսը անցած լիներ, կհասկանար դրա արժեքը։
Իսկ դա հասկանալու համար շատ բան պետք չէ՝ պարզապես լինել տղամարդ և ունենալ թասիբ։ Մի կերպ ինձ զսպելով՝ առայժմ այսքանը։
Հ.Գ. Իոաննիսյանին ուղեկցող կապիտանին՝ Ո՞նց ես ընկեր ջան։
Ես ու Շիրինյանը գնդապետ ենք,
Նախկինը դու ես։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»։