«Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանության նախկին պետ Վ. Գասպարյանը, որ իր պաշտոնավարման շրջանում կնոջը տվել է գնդապետի, դստերը փոխգնդապետի կոչում, այն պայմաններում, երբ նրանք աշխատանքի չեն գնացել, բայց տասնյակ միլիոն դրամների աշխատավարձ են ստացել, խոսում է։
Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու»։