Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է կաթվածով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Baza Telegram- ալիքին:
Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դերասանի հարազատներն ու ընկերները չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին լուրերը:
Հայտնի է, որ 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը 5 անգամ հոսպիտալացվել է:
Աղբյուրը՝ shantnews.am