Լսեք ու օգնեք բժիշկներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից տեսանյութ հրապարակել պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցից.
«Բժշկությունը չպետք է վերածվի ցինիզմի, ապշում եմ, երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, իսկ մարդիկ կան, որ ասում են՝ սա թատրոն է․․․
Հարգելի ու սիրելի մարդիʹկ, լսեք պրոֆեսիոնալներին, թողեʹք դաշտը մասնագետներին»:
Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը քաղաքացիներին զգոնության կոչ էր արել։