Ամեն օր արվում է կորոնավիրուսի այնքան թեստ, որքան անհրաժեշտ է. Նիկոլ Փաշինյան

Թեստավորումները իրականցվում են ըստ ցուցումների. այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները:

«Գիտեք, որ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան որ, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերին, վարչապետ նշեց, որ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձակումները և դիմել է առողջապահության նախարարություն՝ անկախ փորձակումները կազմակերպելու համար: «Աառողջապահության նախարարությունը մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսը ավարտին կհասցնի, որից հետո կսկսվի թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն, օրական 1000- 2000 թեստի արտադրություն»,- ասաց նա:

tert.am