Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Կորոնավիրուսի համավարակը ժողովրդավարության փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար դաժան փորձ էր, եւ հրաշալի կլիներ, եթե պոզիտիվ փորձ լիներ մարդկության համար: Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Համավարակի տարածման դեմ պայքարում, Աննա Հակոբյանի համոզմամբ, գործադիրն արեց առավելագույնը եւ շարունակում է անել:

«Գուցե մարտավարական սխալներ եղան, բայց ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Ես բարձր պատասխանատվություն ունեմ եւ ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում եւ դիմակով ու ձեռնոցով չէի, թեեւ դրանցով լինելու դեպքում լավ ուղերձ կհղեի: Բայց ես հետեւել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին: Կարող է եւ սխալներ եղել են, բայց ամեն ինչ արվում է ժողովրդին պաշտպանելու համար», նշել է վարչապետի տիկինը:

Քննադատությունների վերաբերյալ, թե իրավիճակի համար մարդկանց են մեղադրում, թե ցածր գիտակցության պատճառով է այսքան տարածված վարակը, Աննա Հակոբյանն ասել է, որ թյուրըմբռնման պատճառը սոցցանցերն են:

Tert.am