Հայաստանում արտակարգ դրությունն անհրաժեշտ է լինելու՝ պարետատան աշխատանքը հնարավոր դարձնելու համար։ Սակայն սահմանափակումներին անհրաժեշտ է լինելու ավելի խիստ հետևել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախկինում սահմանափակումներն այնքան էլ լավ չեն պահվել, և հիմա, երբ դրանք թուլացվելու են, անհրաժեշտ է լինելու ավելի խիստ հետևել դրանց։ Վարչապետը նշեց, որ դրան հետևելու բեռն ընկնելու է ոստիկանության վրա։
«Հույս ունենք՝ մեր սխալներից դասեր կքաղենք», – ասաց Փաշինյանը։
Աղբյուրը՝ shantnews.am