Հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս, հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս․ իմքայլական պատգամավոր

Երեկ հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։

Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»,- գրել է նա։