«Մայիսի 14-ին արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս հետաձգվի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որը ստիպված կլինեն անցկացնել արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո։
Մենք տեղեկացանք, որ միայն հասարակական տրանսպորտը դեռևս չի աշխատի, հարցը կքննարկեն արտակարգ դրությունը երկարացնելուց օրեր անց, փոխարենը կգործեն առևտրի մեծ կետերը՝ մոլերը։ Մի վերապահում են միայն անում՝ եթե 2 շաբաթ անց վիճակը վատանա, ապա նորից կանցնեն սահմանափակումների խստացման ռեժիմին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։