168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Տեղեկությունը հաստատեց Պետական պահպանության ծառայության 168.am-ի աղբյուրը՝ հրաժարվելով թիկնապահի անունը նշել։
Նշենք, որ մենք հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի նոր թեստ հանձնել է, եթե՝ այո, ի՞նչ պատասխան է ստացվել։
Ի դեպ, քիչ առաջ լուր տարածվեց, որ կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և այսօր թեստավորվել են վարչության աշխատակիցները:
Աղբյուրը՝ 168.am