Հանրաքվեն չեղարկելու հարցով իշխանությունը դիմել է «ամենակարող» Մուկուչյանին

«Իշխանությունները չգիտեն ինչ անեն հանրաքվեի հարցում, կանչել են «ամենակարող» Տիգրան Մուկուչյանին, որ նա լուսանցք գտնի։ Ասել է․ «Ձև չկա, պիտի անպայման հանրաքվեն անցկացվի»: «Միակ տարբերակն արտակարգ դրությունն անվերջ ձգելն է` սահմանափակման գոնե մեկ բաղադրիչը պահելով»,- ասաց մեր աղբյուրը։

Բայց «Ոչ»-ի դիրքերը գնալով ամրանում են, քաղաքական ուժերն էլ միավորվելու փորձեր են անում։ Քննարկումներն ընթանում են հիմնականում արտախորհրդարանական ուժերի շրջանում, ինչից հատկապես վախենում է Փաշինյանը:

Այդ տիրույթում հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանը, և վերջինիս երեկ ՀՔԾ կանչելն էլ կապված է այդ հեռանկարի հետ։ Արտախորհրդարանականներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ են ծրագրում։ «Հազար ու մի բան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից մինչև նոր` համաձայնության կառավարության ձևավորում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։