Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները համավարակի դեմ պայքարի համար նվիրաբերել են 300 մլն. դրամ

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 միլիոն ՀՀ դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր:

Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200 հազար ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ Միքայել և Կարեն Վարդանյանները մարտ ամսին ևս 100 միլիոն ՀՀ դրամ էին փոխանցել կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետական հաշվին:

tert.am