Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱԻՆ-ին տրամադրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ

Մայիսի 6-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ԱԻ Նախարարի անունից շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

tert.am