Այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ պաշտպանիչ միջոցները կբաժանեն մուտքի դիմաց:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր անձ կա, որն ԱԺ աշխատակից է։ Նա մեկուսացված է։
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Աղբյուրը՝ panarmenian.net